Ադրբեջանից սպառնում են Բայրաքթարով հարվածել ՀՀ պաշտոնատար անձանց. Մոսկվայում Ալիեւին կզգուշացնե՞ն
Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի Ալիեւին նաեւ կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո եւ դրա ակնհայտ կոպիտ խախտում:
Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նաեւ կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»,-հավելել է նա:
https://news.am/arm/news/622859.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio