Փաշինյանի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/armenia-i130886-Փաշինյանի_ինքնաթիռը_ժամանել_է_Մոսկվա
Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևւի եռակողմ հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2021 08:40 Asia/Tehran
  • Փաշինյանի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա

Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևւի եռակողմ հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Flightradar ծառայության տվյալներով ՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո-2 օդանավակայանում։ Փաշինյանն այսօր կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ-Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա հասնելու լուրը Facebook–ի իր էջում հայտնել է նաև նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևւի եռակողմ հանդիպումը»,–գրել նա:

Գևորգյանը խոստացել է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։

Read more: https://armeniasputnik.am/russia/20210111/26057506/pashinyani-inqnatiry-jamanele-moskva.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio