Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i130944-Պատերազմի_հետևանքով_Արցախը_112_5_մեգավատ_տրվածքային_հզորությամբ_ՀԷԿ_եր_է_կորցրել
2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 12, 2021 14:17 Asia/Tehran
  • Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել

2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ԼՂ-ի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ:

Այս մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում

ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«ԼՂ-ի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, կորուստը եղել է 112,5 մեգավատ տրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են Սարսանգի ՀԷԿ-ը` 50 մեգավատ, 4 ՀԷԿ-եր` 12-13 մեգավատ տրվածքային հզորությամբ և մեկ` 12-մեգավատանոց ՀԷԿ»,- ասաց Վարդանյանը:

2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն ԼՂ-ի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն, հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով, այդ էներգիան կփոխարինվի ՀՀ-ի ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան, տեղեկացրեց փոխնախարարը։

https://armeniasputnik.am/karabah/20210112/26071460/paterazmi-hetevanqov-arcax-1125-megavat-trvacqayin-hzorutyamb-heker-e-korcrel.html