Ինչի համար են բացվում հաղորդակցությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i130997-Ինչի_համար_են_բացվում_հաղորդակցությունները
Ռուսական ԶԼՄ-ները ակտիվ քննարկում են Մոսկվայի եռակողմ հանդիպումը եւ հայտարարությունը, որը վերաբերում է տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը: Նշվում է, թե դրանից շահելու են բոլորը, այդ թվում Հայաստանը, որը երկաթուղային կապ է ունենալու Իրանի ու Ռուսաստանի հետ: Այդ ամենը բնականաբար ներկայացվում է ՌԴ նախագահի խաղաղարար առաքելության հաջողությունների լույսի ներքո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2021 13:32 Asia/Tehran
  • Ինչի համար են բացվում հաղորդակցությունները

Ռուսական ԶԼՄ-ները ակտիվ քննարկում են Մոսկվայի եռակողմ հանդիպումը եւ հայտարարությունը, որը վերաբերում է տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը: Նշվում է, թե դրանից շահելու են բոլորը, այդ թվում Հայաստանը, որը երկաթուղային կապ է ունենալու Իրանի ու Ռուսաստանի հետ: Այդ ամենը բնականաբար ներկայացվում է ՌԴ նախագահի խաղաղարար առաքելության հաջողությունների լույսի ներքո:

Սակայն տնտեսական այս երփներանգ հեռանկարների ներքո երեւակվում է այլ իրականություն: Բանն այն է, որ տնտեսական առումով որեւէ փոփոխություն այստեղ չի կարող լինել: Այս երկրներն այսպես թե այնպես կապված են միմյանց հետ: Մասնավորապես, Թուրքիան ու Ադրբեջանը կապված են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, որը կառուցվեց վերջին տարիներին: Այդ երկաթուղին Թուրքիայի այլ վայրերին կապելու համար չկառուցված հատվածներն ավելի մեծ չեն, քան հարկ կլինի կառուցել կամ վերանորոգել Երեւանից Բաքու հատվածներում: Իսկ Նախիջեւանի եւ Կարսի նահանգի միջեւ տնտեսական ու հաղորդակցական ինտեգրման թուրքական ծրագիրն ակտիվ ընթացքի մեջ է:

Հաղորդակցությունների բացման անվան տակ իրականում իրականացվում են քաղաքական ծրագրեր, մասնավորապես Սյունիքում: Նախիջեւանն արդեն Թուրքիա է, Սյունիքի հարավը մտնում է այդ ծրագրի մեջ, Ռուսաստանի բարձր հովանու ներքո:

lragir.am