Այվազյանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար վստահության մթնոլորտի անհրաժեշտություն է տեսնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i131045-Այվազյանը_տարածաշրջանային_խնդիրների_լուծման_համար_վստահության_մթնոլորտի_անհրաժեշտություն_է_տեսնում
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի կարծիքով, եթե Ադրբեջանը չի կարողանում կատարել գերիների վերադարձի վերաբերյալ իր հումանիտար պարտավորությունը, ապա դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 13:46 Asia/Tehran
  • Այվազյանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար վստահության մթնոլորտի անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի կարծիքով, եթե Ադրբեջանը չի կարողանում կատարել գերիների վերադարձի վերաբերյալ իր հումանիտար պարտավորությունը, ապա դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին նախարարն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այսօր մեզ համար դա առաջնային խնդիր է: Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով, ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն, որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձևավորելը: Եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները հումանիտար խնդրի շուրջ, դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել»,- ասաց Այվազյանը:

Հունվարի 14-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային քննարկմանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio