Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i131046-Նիկոլ_Փաշինյանն_ԱԺ_ում_փակ_հանդիպում_է_անցկացրել_Իմ_քայլը_խմբակցության_հետ
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 13:50 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության հետ

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպման նպատակների ու քննարկվելիք օրակարգի վերաբերյալ իշխանական պատգամավորները լռում են: Սակայն, ինչպես գրել է Նիկոլ Փաշինյանի թիմին պատկանող կայքը, հանդիպմանը քննարկվելեն հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները:

Նշենք, որ հանդիպմանը ներկա է նաև Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ գրեթե նույն օրակարգով այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ հանդիպում անցկացվեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ, որին մասնակցում էին միայն հանձնաժողովի իմքայլական պատգամավորները։

168.am