Կառավարությունը հաստատեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման մինչեւ 2040 թվականի ռազմավարական ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i131056-Կառավարությունը_հաստատեց_ՀՀ_էներգետիկայի_բնագավառի_զարգացման_մինչեւ_2040_թվականի_ռազմավարական_ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 14:35 Asia/Tehran
  • Կառավարությունը հաստատեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման մինչեւ 2040 թվականի ռազմավարական ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:

Ըստ նախագծի հիմնավորման, հաշվի առնելով Էներգետիկայի բնագավառում վերջին տարիների զարգացումները, տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաև նպատակ ունենալով նախանշել և մեկտեղել էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ուղենիշները՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը):

«2015թ. ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ներկայում ամբողջությամբ չէր արտացոլում ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը, ոլորտի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները: Փաստաթղթի հիմնական նպատակն է էներգետիկայի ոլորտի ռազմավարական պլանավորումը:

Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց:

Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները»,- ասված է հիմնավորման մեջ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio