Ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են վերանորոգել Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցին
Հունվար 15, 2021 07:52 Asia/Tehran
The Azeri Times կայքը գրում է, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են վերանորոգել Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին։ Այս մասին փոխանցում է Yerkir Media լրատվականը:
«Մշակույթի նախարարությունը ռազմավարություն է մշակում պատմական և մշակութային կոթողների վերականգնման համար»,– հայտարարել է գերատեսչության ղեկավար Անար Քարիմովը։ Նա հայտնել է, որ վերականգնողական աշխատանքները կսկսեն Շուշի քաղաքից:
«Քանի որ Շուշիում գրեթե ական չի մնացել։ Դրանից հետո վերականգնողական աշխատանքները կշարունակվեն Աղդամում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և այլ վայրերում»,– նշել է Քարիմովը:
orakarg.com
Պիտակ