Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 նոր դեպք. մահացել է 16 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i131079-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_396_նոր_դեպք._մահացել_է_16_մարդ
Հայաստանում հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 396 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163972 դեպքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2021 08:33 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 նոր դեպք. մահացել է 16 մարդ

Հայաստանում հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 396 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163972 դեպքի:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 619066 վերջին մեկ օրում` 2546 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7952 պացիենտ. մեկ օրում նվազել է 91-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 152320 անձ` վերջին մեկ օրում 471 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2974 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio