ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին Պուլիցերյան մրցանակին արժանանալու առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i13111-ՀՀ_Նախագահը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Փիթեր_Բալաքյանին_Պուլիցերյան_մրցանակին_արժանանալու_առթիվ
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 04:58 Asia/Tehran
  • ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին Պուլիցերյան մրցանակին արժանանալու առթիվ

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ:

«Համայն հայության համար սա նշանակալի իրադարձություն է, քանզի ամերիկա-հայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանից հետո Դուք երկրորդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձունքը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Օզոնի հանդես» պոեմների ժողովածուն դարձավ Ձեր գրական ժառանգության տրամաբանական շարունակությունը:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեի այս իրողությունը լավագույն պատասխանն էր մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության հեղինակներին ու նրանց հետնորդներին: Մրցանակը աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է վերածնված մի ողջ ժողովրդի մասին, որն ապրում և հաստատում է մնայուն արժեքներ արարող իր էությունն այս մեծ աշխարհում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է շնորհավորական ուղերձում: