Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i131132-Ադրբեջանական_կողմը_2_հայ_զինծառայողի_աճյուն_է_փոխանցել_Հայաստանին
Ադրբեջանական կողմը նախօրեին  հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրել է  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2021 13:36 Asia/Tehran
  • Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանական կողմը նախօրեին  հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրել է  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյուններն  ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվել: Հունվարի 16-ին մարտական գործողությունների չորս՝  Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով,  վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները»,-մանրամասնեց Թադևոսյանը։

araratnews.am