Շուրջ 100 ռուս խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i131141-Շուրջ_100_ռուս_խաղաղապահ_Լեռնային_Ղարաբաղում_պատվաստվել_է
ՌԴ ռազմական բժիշկները սկսել են Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող  ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2021 14:58 Asia/Tehran
  • Շուրջ 100 ռուս խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է

ՌԴ ռազմական բժիշկները սկսել են Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող  ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները:

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական շարժական խմբերը պատվաստումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում գտնվող 3 դիտակետերում:

Տարածաշրջան է բերվել, ընդհանուր թվով 2000 պատվաստանյութ, որոնք կիրացվեն պատվաստումների երկու փուլի միջոցով:

orakarg.com