Հակոբ Արշակյանն այցելել է ռազմական նշանակության սարքեր արտադրող գործարան
https://parstoday.ir/hy/news/armenia-i131167-Հակոբ_Արշակյանն_այցելել_է_ռազմական_նշանակության_սարքեր_արտադրող_գործարան
Էջմիածնի սարքաշինական գործարանի արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2021 14:35 Asia/Tehran
  • Հակոբ Արշակյանն այցելել է ռազմական նշանակության սարքեր արտադրող գործարան

Էջմիածնի սարքաշինական գործարանի արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են` օդանավերի լուսատու սարքեր, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումներ և այլն:

«Նախարարին մանրամասն ներկայացվել է գործարանում ընթացող արտադրական պրոցեսներն ու առկա հնարավորությունները: Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրել է, որ գործարանում կան նաև խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արշակյանը կարևորել է հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական պրոցեսն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական արտադրանքի կիրառության կարևորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում: Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող և ստուգող լաբորատորիաներով:

Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասել է, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio