ՀՀ նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ
Հունվար 18, 2021 13:34 Asia/Tehran
Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։
Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։
orakarg.com
Պիտակ