ՀՀ նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i131200-ՀՀ_նախագահը_բուժումը_կշարունակի_տնային_պայմաններում_բժիշկների_հսկողության_տակ
Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2021 13:34 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։

orakarg.com