Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i131206-Անահիտ_Ավանեսյանը_նշանակվեց_առողջապահության_նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունվար 18, 2021 13:58 Asia/Tehran
  • Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ մինչ այս Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Նա մասնագիտությամբ իրավաբան է, Երևանի պետական համալսարանում ստացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ իրավունքի մագիստրոսի կոչում։ Փաստաբանների պալատի անդամ է։

Աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում, ապա Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

Շուրջ 10 տարի եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև 2016 թվականը` կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

Հավելենք, որ «Արմֆարմացիա»-ն ՀՀ ամենահին դեղագործական ընկերությունն է, այն դեղեր, բժշկական և հիգիենայի պարագաներ է մատակարարում հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին, դեղերի մեծածախ և մանրածախ գործունեություն իրականացնող կազմակերպություններին:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio