ԱԳՆ-ն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i131368-ԱԳՆ_ն_ուսումնասիրում_է_պատերազմի_ընթացքում_տարբեր_երկրների_և_միջազգային_կառույցների_արձագանքները
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները, ինչի հիման վրա շտկումներ կիրականացնի Հայաստանի արտաքին քաղաքականությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2021 14:31 Asia/Tehran
  • ԱԳՆ-ն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները, ինչի հիման վրա շտկումներ կիրականացնի Հայաստանի արտաքին քաղաքականությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանի հարցին:

Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ Հայաստանը hունիսի 12-ին միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին (International Religious Freedom Alliance), սակայն պատերազմի ընթացքում այդ դաշինքը որևէ հայտարարություն չի արել Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված ոտնձգությունների առնչությամբ:

«Մեր արտաքին քաղաքականության համար առավել քան երբևէ կարևորագույն հարցը մնում է պետության անվտանգության ապահովումը և հիմնվելով մեր պետական ու ազգային շահերի ապահովման վրա, մենք կայացնելու ենք սթափ և պրագմատիկ որոշումներ: Մենք լուրջ վերլուծում ենք տարբեր կառույցների, երկրների, տարածաշրջանների կեցվածքը պատերազմի ընթացքում և համապատասխան շտկումներ մտցնելու ենք»,- ասաց Այվազյանը:

lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio