Վարչապետը վերահաստատեց՝ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i131376-Վարչապետը_վերահաստատեց_Սյունիքից_ոչ_մի_միլիմետր_չի_զիջվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունվար 20, 2021 15:07 Asia/Tehran
  • Վարչապետը վերահաստատեց՝ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Մեր հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրար մերժող ու չեզոքացնող են: Մեկ դեպքում մեզ մեղադրում են, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում մեղադրում են տարածքներ չտալու մեջ, նշելով, որ դա արել ենք ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար: Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան կանխելու ու Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, որովհետև Սյունիքի այսօր գոյություն ունեցող տարածքն արձանագրված է 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ այդ օրենքով արձանագրվել է, որ օրինակ՝ Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio