Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկելու արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i131390-Փաշինյանը_խորհրդարանական_ընդդիմությանը_հրավիրեց_քննարկելու_արտահերթ_ընտրությունների_անցկացման_ժամկետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 21, 2021 06:01 Asia/Tehran
  • Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկելու արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի այն դիտարկմանը, թե գործող իշխանությունը սպառել է իրեն:

«Շատ լավ, սպառել ենք մեզ, եկեք գնանք, խորհրդարանական ընտրություններ անենք, տեսնենք, թե ով է սպառել: Եկեք նստենք, իրար հետ որոշենք ժամկետները, որ հետո չասեք, որ իշխանությունն ինքը որոշեց ժամկետները: Արտահերթ ընտրություններ անցկացնելու մեկ ձև կա՝ վարչապետի հրաժարական, երկու անգամ չի ընտրվում վարչապետ, տեղի է ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություն: Եկեք պայմանավորվենք, թե ինչ ժամկետներում, որ հետո չասեք, թե իշխանությունը միայնակ որոշեց»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին հրավիրել էր քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր ստորագրելու հարցը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio