Պատերազմի ժամանակ ՌԴ-ն արել է առավելագույնը Հայաստանի համար. Դավիթ Տոնոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i131712-Պատերազմի_ժամանակ_ՌԴ_ն_արել_է_առավելագույնը_Հայաստանի_համար._Դավիթ_Տոնոյան
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Այդ մասին «Մեիդամաքսին» տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տնոյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2021 07:40 Asia/Tehran
  • Պատերազմի ժամանակ ՌԴ-ն արել է առավելագույնը Հայաստանի համար. Դավիթ Տոնոյան

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Այդ մասին «Մեիդամաքսին» տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տնոյանը:

Նրա խոսքով, պատերազմի ողջ ընթացքում մշտական կապի մեջ է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Եղել են օրեր, երբ մենք օրական մի քանի անգամ ենք խոսել հեռախոսով: Հասկանալի պատճառներով չեմ բացի բոլոր փակագծերը, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով», - ասել է նա:

«Ավելին, զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր», - եզրափակել է նա:

Verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio