Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, առողջացել է 281 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, առողջացել է 281 քաղաքացի, մահացել՝ 4-ը:
Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 1473 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 649993-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167088 դեպք, որոնցից 157800-ն` առողջացած, 3084-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio