Ադրբեջան-Թուրքիա դաշինքն անհանգստացնում է Ռուսաստանին. Վարդան Ոսկանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i132598-Ադրբեջան_Թուրքիա_դաշինքն_անհանգստացնում_է_Ռուսաստանին._Վարդան_Ոսկանյան
Ադրբեջան-Թուրքիա դաշինքն անհանգստացնում է Ռուսաստանին։ Հետևաբար այն պետք է չեզոքացնել, որը պետք է տեղի ունենա Հայաստանի և Արցախի մասնակցությամբ։ Արցախյան հակամարտության լուծումն էլ դեռևս կայացած չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2021 15:19 Asia/Tehran
  • Ադրբեջան-Թուրքիա դաշինքն անհանգստացնում է Ռուսաստանին. Վարդան Ոսկանյան

Ադրբեջան-Թուրքիա դաշինքն անհանգստացնում է Ռուսաստանին։ Հետևաբար այն պետք է չեզոքացնել, որը պետք է տեղի ունենա Հայաստանի և Արցախի մասնակցությամբ։ Արցախյան հակամարտության լուծումն էլ դեռևս կայացած չէ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պարտվել է, բայց Ադրբեջանն էլ չի հաղթել, դա պյուռոսյան հաղթանակ է։

«Ռուս-թուրքական հակասությունների չլուծված կծիկի պարագայում ակնհայտ է, որ այդ հակասությունները կարող են վերաճել նաև բախման, թեժ փուլի։ Այս ամենը կարող է տեղի ունենալ մի քանի սցենարներով։ Հավանական սեցենարներից մեկն է, այսպես կոչված, հարավօսական սցենարը՝ հաշվի առնելով խաղաղապահների առնչությամբ Ադրբեջանից հնչող հայտարարությունները։ Բաքվի բռնապետի մակարդակով խաղապահներին պարբերաբար պահանջներ են առաջ քաշվում, անշուշտ, ցածր տոնայնությամբ։ Առ այն, որ նրանք չունեն իրավական կարգավիճակ և կարող են ադրբեջանական կողմից քրեական հետապնդման ենթարկվել»,- ասաց իրանագետը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին և հարցին, թե հնարավո՞ր է՝ տարածաշրջանում նոր պատերազմ սանձազեծվի։

Ոսկանյանը նաև պնդում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը չի կարող տարածաշրջանի մարտահրավերներին դիմագրավել, քանի որ ապաշնորհ է, ապիկար և դավաճան։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio