Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները բանակցություններ կվարեն Մոսկվայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i133560-Ռուսաստանի_եւ_Հայաստանի_ԱԳՆ_ղեկավարները_բանակցություններ_կվարեն_Մոսկվայում
Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Արա Այվազյանը փետրվարի 17-ին բանակցություններ կվարեն հայ նախարարի Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2021 18:22 Asia/Tehran
  • Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները բանակցություններ կվարեն Մոսկվայում

Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Արա Այվազյանը փետրվարի 17-ին բանակցություններ կվարեն հայ նախարարի Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար օժանդակության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման վրա: Ստուգվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային ծրագրերը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio