Թուրքմենստանի ու Հայաստանի տնտեսական դիվանագիտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i133804-Թուրքմենստանի_ու_Հայաստանի_տնտեսական_դիվանագիտությունը
Թուրքմենստանի ու Հայաստանի արդյունաբերության ու առևտրի պալատների պաշտոնատարները տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում առաջնահերթ են համարել տեքստիլի, շինարարության ու գյուղատնտեսության ոլորտներում երկու երկրների տնտեսական համագործակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2021 14:37 Asia/Tehran
  • Թուրքմենստանի ու Հայաստանի տնտեսական դիվանագիտությունը

Թուրքմենստանի ու Հայաստանի արդյունաբերության ու առևտրի պալատների պաշտոնատարները տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում առաջնահերթ են համարել տեքստիլի, շինարարության ու գյուղատնտեսության ոլորտներում երկու երկրների տնտեսական համագործակցությունները:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ Թուրքմենստանի արդյունաբերության ու հաղորդակցության նախարար «Բայմուրադ Անա Մոհամմեդովը» և Հայաստանի արդյունաբերության ու առևտրի պալատի գործադիր տնօրեն «Վարդանյանը» կարևորել են առևտրատնտեսական համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը: 

Հանդիպման ընթացքում Թուրքմենստանի և Հայաստանի պաշտոնատար անձինք առաջարկություններ են ներկայացրել արտադրության ոլորտում գործընկերություն և համագործակցություն հաստատելու վերաբերյալ:

Թուրքմենստանի և Հայաստանի պաշտոնյաները համաձայնագիր են ստորագրել երկու երկրների առևտրային շրջանակների միջև առևտրային կապեր հաստատելու մասին: