Ռուսաստանն օգնում է հայկական բանակի արդիականացմանը. Սերգեյ Կոպիրկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134186-Ռուսաստանն_օգնում_է_հայկական_բանակի_արդիականացմանը._Սերգեյ_Կոպիրկին
Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 23, 2021 13:49 Asia/Tehran
  • Ռուսաստանն օգնում է հայկական բանակի արդիականացմանը. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե ռուսական կողմը պատրա՞ստ է արդյոք օգնել արդիականացնելու հայկական բանակը, Կոպիրկինը պատասխանել է. «Այն արդեն օգնում է»:

Անդրադառնալով հայ ռազմագերիների թեմային՝ Կոպիրկինը հայտարարել է.

«Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բարձր մակարդակով մշտական աշխատանք է տարվում, դա հեշտ գործընթաց չէ: Պարբերաբար տեղեկություններ են գալիս գերիների նոր խմբերի վերադարձի մասին: Մենք կցանկանայինք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենար «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով»:

Ռուս դեսպանն ավելացրել է, որ տեղյակ չէ ռազմագերիների նոր խմբի վերադարձի մասին:

Հարց է հնչել, որ անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն, թե իբր ադրբեջանական կողմի խնդրանքով Ռուսաստանի պատմության դասագրքերում շտկումներ են մտցվել, և դասագրքերից հանվել է «Արևելյան Հայաստան» ձևակերպումը (խոսքը 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին է. - խմբ.):

«Ես, ինչպես և դուք, կարող եմ հենվել ԶԼՄ-ների վրա, բնականաբար այդ աղբյուրները ես չեմ կարող մեկնաբանել: Այլ տեղեկություն չունեմ»,- նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը:

1lurer.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio