Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները մտել են Երևանի պետական համալսարանի շենք
Փետրվար 24, 2021 11:28 Asia/Tehran
Մայրաքաղաքում Փաշինյանի հրաժարականի պահանջով ահնազանդության ակցիայի մասնակիցները մտել են Երևանի պետական համալսարանի շենք:
Ակցիայի մասնակիցները համալսարանականներին կոչ են անում միանալ իրենց:
Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Դասադուլ», «Ուսանող միացիր»:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է, ինչ «Հարենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Ակցիաները շարունակական են լինելու:
aysor.am
Պիտակ