Բախում՝ ոստիկանների ու վարչապետի հրաժարականը պահանջող ակտիվիստների միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i134276-Բախում_ոստիկանների_ու_վարչապետի_հրաժարականը_պահանջող_ակտիվիստների_միջև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փորձեցին մտնել նաև Տնտեսագիտական համալսարանի շենք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2021 11:35 Asia/Tehran
  • Բախում՝ ոստիկանների ու վարչապետի հրաժարականը պահանջող ակտիվիստների միջև

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փորձեցին մտնել նաև Տնտեսագիտական համալսարանի շենք:

Սակայն բուհի դարպասները կողպված էին: Ներս մտնել փորձող ակտիվիստների ու ոստիկանների, այդ թվում՝ կարմիր բերետավորների միջև բախում սկսվեց: 

Որոշ ժամանակ հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկաններն իրենց հայտնել են՝ համալսարանի դարպասները կողպելու որոշումը բուհի ղեկավարությանն է:

Ի վերջո, անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաջողվեց մտնել շենք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով ահնազանդության ակցիայի մասնակիցները մտել են Երևանի պետական համալսարանի շենք:

Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է, ինչ «Հարենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Ակցիաները շարունակական են լինելու:

aysor.am