ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i134282-ՀՀ_ՊՆ_ն_չի_մեկնաբանում_չպայթած_Իսկանդերի_մասին_Փաշինյանի_հայտարարությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2021 12:20 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, և ասել, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանները»:

«Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», – ասել էր Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

1in.am