ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են. քննարկվում է գերիների հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i134308-ՀՀ_նախագահն_ու_Մուրադովը_հանդիպում_են._քննարկվում_է_գերիների_հարցը
Այս պահին նախագահականում տեղի է ունենում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի և Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2021 14:56 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են. քննարկվում է գերիների հարցը

Այս պահին նախագահականում տեղի է ունենում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի և Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը։Հանդիպման ժամանակ քննարկվում է հայ ռազմագերիների, հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում։

Սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ:

araratnews.am