Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i134320-Հայաստանն_ամենապոպուլյար_ավիաուղղությունն_է_ռուսաստանցիների_շրջանում
Կանոնավոր չվերթների վերսկսման մասին հայտնելուց հետո Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար արտասահմանյան ավիաուղղությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2021 15:15 Asia/Tehran
  • Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում

Կանոնավոր չվերթների վերսկսման մասին հայտնելուց հետո Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար արտասահմանյան ավիաուղղությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Հայաստան ավիատոմսերի պահանջարկը մեկուկես անգամ գերազանցում է նախորդ երկու ամսվա ցուցանիշը:

Տարվա առաջին կիսամյակի կտրվածքով արդեն վաճառված է դեպի Հայաստան տոմսերի 20 տոկոսը: Ընդ որում, կայքը նշում է, որ Մոսկվայից Երևան միակողմանի տոմսի արժեքը նախորդ տարվա արժեքից կրկնակի ավելացել է 6 160 ռուբլիից դառնալով 13 622 ռուբլի:

Երկրորդ ամենապահանջված ուղղությունը Ղրղզստանն է, իսկ եռյակը եզրափակում է Թուրքիան: Տասնյակի մեջ են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio