Արա Այվազյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ամուր հիմքի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134666-Արա_Այվազյանը_խոսել_է_հայ_ռուսական_հարաբերությունների_ամուր_հիմքի_մասին
Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն իսկ նախանշում է մշտական և շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2021 14:33 Asia/Tehran
  • Արա Այվազյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ամուր հիմքի մասին

Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն իսկ նախանշում է մշտական և շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

«Մենք մտադիր ենք համակարգված կերպով իրականացնել այս աշխատանքը՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերի ապահովման անհրաժեշտությունից:  Բնականաբար, այս աշխատանքի ամուր հիմքը եղել և շարունակելու է մնալ մեր ժողովուրդների բարեկամությունը: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում համապատասխան զարգացումները չեն վերաբերելու փոխգործակցության առանձին վերցրած ոլորտի. դրանք ազդեցություն են ունենալու նաև այլ ոլորտների վրա, որոնք ամբողջությամբ ներառված են մեր դաշնակցային համագործակցության օրակարգում:

Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել համագործակցության միջպետական մեխանիզմների շրջանակներում: Խոսքը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, միջխորհրդարանական երկխոսության մասին է, աշխատանք է տարվելու նաև մեծ հանձնաժողովի և համապատասխան ոլորտային կոմիտեների շրջանակներում, այն նաև աշխատանք է ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում և այլ ձևաչափերով: Բնականաբար, այս ամենն իրականացվելու է մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգմամբ»,- ասել է նախարարը:

Այվազյանը առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակով առկա ինտենսիվ երկխոսության կարևորությունը՝  հայտնելով, որը մտադիր են առավել զարգացնել այն:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio