Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i134894-Արա_Այվազյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_ՄԱԿ_Գլխավոր_քարտուղարի_հումանիտար_հարցերով_տեղակալի_հետ
Մարտի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 10:39 Asia/Tehran
  • Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալի հետ

Մարտի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գլխավոր քարտուղարի տեղակալ Լոուքոքին  համընդգրկուն ներկայացրեց արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարար Այվազյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Զրույցի ընթացքում կարևորվեց արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը:

Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio