Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իրադրությունը շուտափույթ կկարգավորվի. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i135488-Մոսկվան_հույս_ունի_որ_Հայաստանի_իրադրությունը_շուտափույթ_կկարգավորվի._ՌԴ_ԱԳՆ
Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանում իրադրության շուտափույթ նորմալացմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2021 10:01 Asia/Tehran
  • Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իրադրությունը շուտափույթ կկարգավորվի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանում իրադրության շուտափույթ նորմալացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 10-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Դա դիտում ենք որպես Հայաստանի ներքին գործը: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում, եւ չենք զբաղեցնում ոչ մեկի կողմը,- ասել Է նա:- Ցանկանում ենք, որ իրադրությունն արագորեն նորմալանա, քանի որ դա բոլորի օգտին Է»:

Հայաստանում քաղաքական գործընթացներն ակտիվացել են, երբ փետրվարի 25-ին հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ բարձրագույն հրամանատարական կազմը պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետն այդ հայտարարությունը գնահատեց որպես զինվորական հեղաշրջման փորձ: Նա նախագահ Արմեն Սարգսյանին էր ուղարկել միջնորդություն՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ. նախագահը չստորագրեց հրամանագրի նախագիշը, և իրավունքի ուժով մարտի 10-ից Օնիկ Գասպարյանը համարվեց պաշտոնից ազատված:
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

s.am