Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը բողոքել է իր պաշտոնանկության դեմ
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը վարչապետի կողմից իր պաշտոնանկությունը որակել է որպես անօրինական գործողություն:
Բանակի գլխավոր շտաբի խոսնակ Սամվել Ասատրյանը, չորեքշաբթի օրը Հայաստանի բանակի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության ընթերցման ժամանակ ասել է.«Փաշինյանի հայտարարությունը և Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու գործընթացը հակասահմանադրական են և մեկ անգամ ևս ապացուցում են, որ ճգնաժամը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա և անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Գասպարյանն ընդգծել է, որ ինքը դիմել է քաղաքացիական դատարան, պահանջելով վերանայել որոշումը ՝ օրենքի գերակայությունն ու Սահմանադրությունը պահպանելու համար:
Նա նշել է. «Ես կշարունակեմ ծառայել իմ հայրենիքին և Հայաստանի ժողովրդին այլ իրավիճակում»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել ԶՈՒ ԳՇ պետին:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Երևանին վաճառված ռուսական Իսկանդեր համակարգը թերի է աշխատել:
Հայտարարությունից հետո, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ծաղրեց վարչապետին, իսկ Գլխավոր շտաբի մի խումբ գեներալներ, հայտարարություն տարածելով, պահանջեցին Փաշինյանի հրաժարականը:
Վարչապետը հայտարարությունը որակեց որպես հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ արեց դուրս գալ փողոց: