Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը բողոքել է իր պաշտոնանկության դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i135520-Հայաստանի_ԶՈՒ_ԳՇ_պետը_բողոքել_է_իր_պաշտոնանկության_դեմ
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը վարչապետի կողմից իր պաշտոնանկությունը որակել է որպես անօրինական գործողություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2021 13:59 Asia/Tehran
  • Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը բողոքել է իր պաշտոնանկության դեմ

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը վարչապետի կողմից իր պաշտոնանկությունը որակել է որպես անօրինական գործողություն:

Բանակի գլխավոր շտաբի խոսնակ Սամվել Ասատրյանը, չորեքշաբթի օրը Հայաստանի բանակի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության ընթերցման ժամանակ ասել է.«Փաշինյանի հայտարարությունը և Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու գործընթացը հակասահմանադրական են  և մեկ անգամ ևս ապացուցում են, որ ճգնաժամը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա և անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Գասպարյանն ընդգծել է, որ ինքը դիմել է քաղաքացիական դատարան, պահանջելով  վերանայել որոշումը ՝ օրենքի գերակայությունն ու Սահմանադրությունը պահպանելու  համար:

Նա նշել է. «Ես կշարունակեմ ծառայել իմ հայրենիքին և Հայաստանի ժողովրդին այլ իրավիճակում»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել ԶՈՒ ԳՇ պետին:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Երևանին վաճառված ռուսական  Իսկանդեր համակարգը թերի է աշխատել:

Հայտարարությունից հետո, ԶՈՒ ԳՇ  պետի տեղակալը ծաղրեց վարչապետին, իսկ  Գլխավոր շտաբի մի խումբ գեներալներ, հայտարարություն տարածելով, պահանջեցին Փաշինյանի հրաժարականը:

Վարչապետը հայտարարությունը որակեց որպես   հեղաշրջման փորձ  և իր կողմնակիցներին կոչ արեց դուրս գալ փողոց: