Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ
Մարտ 10, 2021 15:38 Asia/Tehran
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտներ, Արցախում ռուս խաղաղապահների գործունեության տարածքներում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Պիտակ