ՀՀ նախագահը ընդդիմությանը հրավիրել է բանակցությունների
https://parstoday.ir/hy/news/armenia-i135592-ՀՀ_նախագահը_ընդդիմությանը_հրավիրել_է_բանակցությունների
Հայաստանի նախագահը ընդդիմությանը և իշխանություններին հրավիրել է համատեղ հանդիպման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2021 12:49 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը ընդդիմությանը հրավիրել է բանակցությունների

Հայաստանի նախագահը ընդդիմությանը և իշխանություններին հրավիրել է համատեղ հանդիպման:

«Արմենպրես» -ի հաղորդման համաձայն, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ վարչապետին և խորհրդարանում ներկա կուսակցությունների ղեկավարներին հրավիրել է մարտի 13-ին մասնակցելու համատեղ հանդիպմանը ` առկա խնդիրները լուծելու համար:

Արմեն Սարգիսեանն ասել է, որ դժգոհությունների ֆոնին, կառավարության և խորհրդարանի քաղաքական ուժերի  միջև փոխըմբռնում գոյություն չունի, ուստի հնարավորինս արագ պետք է լուծել խնդիրները:

Սարգսյանի կարծիքով, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու որոշումը կարող է լուծել երկրի ներկայիս խնդիրները:

Բողոքի ցույցերը Երևանում սկսվել են նոյեմբերի 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Ցուցարարները կարծում են, որ Հայաստանի վարչապետը, ստորագրելով ղարաբաղյան խաղաղության համաձայնագիրը, անտեսել է այս երկրի շահերը և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի  անհապաղ հրաժարականը: