ՀՀ վարչապետի պատասխան քայլը ՀՀ նախագահին
«Կառավարությունը ստացել է նախագահի կողմից Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդության առարկությունները»:
Аraratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, նշելով, որ պատրաստվում են Արտակ Դավթյանի նշանակման միջնորդությունը հետ ուղարկել նախագահական՝ առարկություններին պատասխանող հիմնավորումներով։
Аraratnews.am-ի հարցին, թե ինչ առարկություններ է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանը, Գևորգյանը պատասխանեց, որ դեռ բովանդակությանը ծանոթ չէ. «Ինձ փոխանցեցին, որ դեռ մուտք չի եղել մեզ մոտ: Երբ մուտք լինի, բովանդակությանը ծանոթանամ, միաժամանակ թերևս մեր հիմնավորումներով հրապարակելու ենք»,- ասաց վարչապետի խոսնակը:
Հիշեցնենք` Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
araratnews.am