Հայաստանում բուժաշխատողների շրջանում պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V-ով
https://parstoday.ir/hy/news/armenia-i135606-Հայաստանում_բուժաշխատողների_շրջանում_պատվաստումն_իրականացվում_է_Ռուսաստանի_նվիրած_sputnik_v_ով
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2021 14:38 Asia/Tehran
  • Հայաստանում բուժաշխատողների շրջանում պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V-ով

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց. «Ռուսաստանը դեռ տարեսկզբին նվիրել էր 2000 դոզա՝ 1000 հոգու համար»: Պատվաստումը ստանում են կորոնավիրուսի դեմ պայքարին միացած հիվանդանոցների բուժաշխատողներ: Նրանց վերաբերյալ թվային տվյալները հնարավոր կլինի հստակեցնել հաջորդ շաբաթ:

2020-ի նոյեմբերի 21-ին ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը  Ռուսաստանի առողջապահության նախարարն իր հետ Հայաստան որպես նվեր էր բերել COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներ՝ 30 դեղաչափ՝ 15 հոգու համար: Պատվաստվողներից մեկն այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մարտի 11-ին հայտնել է, որ կորոնավիրուս դեմ պատվասումների գործընթացը մեկնարկել է բուժաշխատողների շրջանում: Աբովյանը վստահեցրել է, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:

araratnews.am