Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i135718-Նախագահ_Արմեն_Սարգսյանն_այսօր_կհանդիպի_վարչապետ_Փաշինյանի_հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2021 08:20 Asia/Tehran
  • Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարտի 12-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio