Ազգային-Ժողովրդավարական բեւեռի անդամներն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն նամակ հանձնեցին
Մարտ 15, 2021 13:18 Asia/Tehran
Ազգային-Ժողովրդավարական բեւեռի անդամներն այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն նամակ հանձնեցին։ Նամակը, որը հասցեագրված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, դեսպանատուն հանձնեց Տիգրան Խզմալյանը։
Նամակով Ֆրանսիայի նախագահից համակողմանի ռազմական եւ ռազմատեխնիկական աջակցություն են խնդրում Հայաստանի համար, ինչպես նաեւ Ֆրանսիային կոչ է արվում օգտագործել իր ազդեցությունը՝ Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու համար։
Նաեւ խնդրում են Ֆրանսիային՝ օգնել վերադարձնելու Արցախյան հիմնախնդրի քննարկումը եւ լուծումը Մինսկի խմբի ձեւաչափ՝ օրակարգում դնելով Արցախի կարգավիճակի եւ այնտեղ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցերը։
lragir.am
Պիտակ