ՀՀ Նախագահը հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i135904-ՀՀ_Նախագահը_հանդիպել_է_Երրորդ_ուժ_քաղաքացիական_նախաձեռնության_ներկայացուցիչ_Արամ_Սարգսյանի_հետ
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2021 16:09 Asia/Tehran
  • ՀՀ Նախագահը հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ

Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը: Արամ Սարգսյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ որպես հանգուցալուծում տեսնում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը՝ միայն ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո:

aysor.am/