Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/armenia-i135912-Փաշինյանը_պատվիրակություն_է_գործուղում_Մոսկվա
Փոխվարչապետը Ռուսաստանից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2021 19:08 Asia/Tehran
  • Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա

Փոխվարչապետը Ռուսաստանից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետին։

 Մարտի 16-18-ը Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։

Որոշման մեջ նշված է, որ փոխվարչապետը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետին։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio