ՀՀ և ՌԴ փոխվարչապետները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր
Մարտ 17, 2021 16:01 Asia/Tehran
Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին:
armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ