Մոսկվան հույս է հայտնել, որ նախընտրական փուլը ՀՀ-ում կանցնի կառուցողական մթնոլորտում
ՌԴ արտգործնախարարությունում Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը համարում են երկրի ներքին գործը։
Մոսկվայում հույս ունեն, որ նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն կառուցողական մթնոլորտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հույս ենք հայտնում, որ նախընտրական ժամանակաշրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ միտված երկարատև արդյունքի հասնելուն»,-ասել է նա մարտի 18-ին՝ Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ Հայաստանում 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը համարում են երկրի ներքին գործը։
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Դրանց մասնակցելու մասին արդեն հայտարարել են ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու Արթուր Վանեցյանի «Հայրենիքը»։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio