Մեկնաբանություն- Հայաստանի վարչապետի հայտարարությունն ընդդիմության հետ համաձայնության գալուց հետո
https://parstoday.ir/hy/news/armenia-i136456-Մեկնաբանություն_Հայաստանի_վարչապետի_հայտարարությունն_ընդդիմության_հետ_համաձայնության_գալուց_հետո
Ընդդիմության հետ համաձայնության գալուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր դիրքորոշումը ներքաղաքական ու տարածաշրջանային տարբեր հարցերի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2021 14:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանի վարչապետի հայտարարությունն ընդդիմության հետ համաձայնության գալուց հետո

Ընդդիմության հետ համաձայնության գալուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր դիրքորոշումը ներքաղաքական ու տարածաշրջանային տարբեր հարցերի վերաբերյալ:

Փաշինյանն այդ հայտարարություններով իրականում հակադարձել է ընդդիմության պահանջներին և  հասարակության մեջ նրա հասցեին հնչող խոսակցություններին:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ եթե  ժողովուրդն ուզում է գնդակահարել իրեն, ինքը պատրաստ է դրան, սակայն չի հեռանա երկրից: Փաշինյանն այս խոսքերով փորձում է ապացուցել իր հայրենասիրությունը: 

2018թ. Հայաստանի իշխանության ղեկն ստանալուց հետո, Փաշինյանի կառավարությունը միշտ էլ ձգտել է Ղարաբաղի տարածքների 20 տոկոսը հանձնել Ադրբեջանին և ապահովել Հայաստանի տնտեսական զարգացումը: 

Ընդդիմության հետ վերջին համաձայնությունից հետո, բողոքներին վերջ տալու համար, Փաշինյանը 2021թ. հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ է նշանակել: 

Այդ կապակցությամբ Փաշինյանն ասել է.«Երևանի և Բաքվի միջև ուղիղ կապը վերջ կդնի տարածաշրջանում թշնամական հակումներին»:

Իրականում, Հայաստանի կառավարությունը մասնակցելով Ադրբեջանի էներգետիկ նախագծերին և տարանցիկ նախագծերին ձգտում է վերջ դնել երկրի տնտեսական խնդիրներին:

Նշելով, եր ընդդիմությունն «դավաճան կառավարության» հրաժարականն է պահանջում, սակայն իրենք մտադիր չեն հրաժարվել Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնությունից, Փաշինյանն ասել է.«Քանի որ իրենք էլ գիտեն, որ փաստաթղթից հրաժարվելը մարդկային աղետի է հանգեցնելու»:

Ընդիմությունը համոզված է, որ ՀՀ վարչապետը կարող էր համաձայնել Պուտինի նախագծի հետ և Ադրբեջանին վերադարձնե; երեք կամ հինգ քաղաքներ և նույն ընթացքն առաջ տաներ:

Փաստորեն եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմ չսկսվեր, հայերը կարող էին խաղաղության համաձայնության իրագործման փուլերում ներկայացնել Ադրբեջանի էներգետիկ ու տարանցման նախագծերում համագործակցության հարցը:

Ադրբեջանում ԻԻՀ նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինն ասում է.«Բաքվի ու Երևանի գլխավոր խնդիրը Ղարաբաղն է քանի դեռ այդ հարցը չի կարգավորվել և Ղարաբաղն Ադրբեջանին չի հանձնվել, անհնար է ասել, որ կայուն ու արդար հրադադար է հաստատվել»:

Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններն ընդամենը փորձ էին եռակողմ հայտարարության ստորագրման հարցով Հայաստանի հասարակական կարծիքի մոտ արդարանալու համար: Չնայած նա խաղաղություն ապահովելու բազմաթիվ եղանակներ ուներ, բայց դրանցից ոչ մեկին ուշադրություն չդարձրեց:

Ստեղծված իրավիճակը Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր է քան այն ժամանակ, երբ Հայաստանի ձեռքում էր Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդ մասը: Քանի որ այս անգամ Հայաստանը, բացի Ադրբեջանի հետ առճակատվելուց, պետք է դիմակայի նաև Ռուսաստանին: