Բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին. ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i136612-Բանակի_կառուցվածքը_հայ_ռուսական_հարաբերությունները_պետք_է_համապատասխանեցվեն_ստեղծված_սպառնալիքին._ՊՆ
Թուրք-ադրբեջանական բանակի սպառնալիքը կանխելու համար հայկական բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 13:40 Asia/Tehran
  • Բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին. ՊՆ

Թուրք-ադրբեջանական բանակի սպառնալիքը կանխելու համար հայկական բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Հարություն Բաբայանի՝ բանակում կատարվող ռեֆորմների մասին հարցին:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ պատերազմի հետո ռազմաքաղաքական վիճակը տարածաշրջանում փոխվել է: «Մենք այսօր գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո մենք ունենք գործ՝ թուրքական բանակի հետ: Բնական է՝ որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, մենք պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները այդ ստեղծված սպառնալիքին: Եվ այդ ռեֆորմներն ուղղված են դրան»,-ասաց նախարարը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio