Պետք է մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբն ավելի ուժեղացնելու ուղղությամբ. Փաշինյան
Նա նաև կրկնել է ավելի վաղ հայտնած միտքը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտության մասին:
Անվտանգային սպառնալիքներին դիմակայելու ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի Հայաստանում։ Այս մասին Արմավիրի Արագած համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջիկա անելիքներում, բանակցություններում մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբը, որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ավելի ուժեղացնելու ուղղությամբ», - ասաց նա հավելելով, որ դա չի նշանակում, թեպետք է անընդհատ պատրաստվել նոր պատերազմների։
«Ընդհակառակը, սա մենք պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու ու տարածաշրջանին օգնելու, որ իրենք էլ մեր նկատմամբ իրենց դիտանկյունը փոխեն», - ասաց Փաշինյանը։
Նա նաև կրկնեց ավելի վաղ հայտնած միտքը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտության մասին:
«Մեր երկաթուղիները դեպի Իրան և Ռուսաստան անցնում են Ադրբեջանով: Չի կարող այնպես լինել, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, բայց իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Մենք պետք է որոշումներ կայացնենք, որ պետք է փոխադարձաբար օգտվենք ճանապարհներից», - ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Արագած համայնքում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլ ամիսն ինքը հրաժարական կտա։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio