Պետք է մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբն ավելի ուժեղացնելու ուղղությամբ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i136946-Պետք_է_մտածենք_հայ_ռուսական_համատեղ_զորախումբն_ավելի_ուժեղացնելու_ուղղությամբ._Փաշինյան
Նա նաև կրկնել է ավելի վաղ հայտնած միտքը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 14:59 Asia/Tehran
  • Պետք է մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբն ավելի ուժեղացնելու ուղղությամբ. Փաշինյան

Նա նաև կրկնել է ավելի վաղ հայտնած միտքը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտության մասին:

 Անվտանգային սպառնալիքներին դիմակայելու ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի Հայաստանում։ Այս մասին Արմավիրի Արագած համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջիկա անելիքներում, բանակցություններում մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբը, որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ավելի ուժեղացնելու ուղղությամբ», - ասաց նա հավելելով, որ դա չի նշանակում, թեպետք է անընդհատ պատրաստվել նոր պատերազմների։

«Ընդհակառակը, սա մենք պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու ու տարածաշրջանին օգնելու, որ իրենք էլ մեր նկատմամբ իրենց դիտանկյունը փոխեն», - ասաց Փաշինյանը։

Նա նաև կրկնեց ավելի վաղ հայտնած միտքը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման անհրաժեշտության մասին:

«Մեր երկաթուղիները դեպի Իրան և Ռուսաստան անցնում են Ադրբեջանով: Չի կարող այնպես լինել, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, բայց իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Մենք պետք է որոշումներ կայացնենք, որ պետք է փոխադարձաբար օգտվենք ճանապարհներից», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արագած համայնքում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլ ամիսն ինքը հրաժարական կտա։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio