Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, մահացել է 21 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i137022-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսի_750_նոր_դեպք_մահացել_է_21_մարդ
Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք, առողջացել է 509 քաղաքացի, մահացել՝ 21-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 30, 2021 12:36 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, մահացել է 21 մարդ

Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք, առողջացել է 509 քաղաքացի, մահացել՝ 21-ը:

Մեկ օրում կատարվել է 4658 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 847475-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն առողջացման, 3497-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio